»Անելիք Բանկ»

Архив 201205/10/2010

»Անելիք Բանկ»
ՓԲԸ Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկի հետ 
սկսում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիր
 
 Սույն թվականի հոկտեմբերի 1-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի և Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկի միջև կնքվեց նոր վարկային պայմանագիր փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերաբերյալ:

Ծրագրի շրջանակում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ին կտրամադրի 6,000,000 ԱՄՆ դոլար վարկ 5 տարի ժամկետով:

»Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի ձեռնարկություններին տրամադրվող վարկի առավելագույն գումարը կազմում է 500,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ մինչև 5 տարի մարման ժամկետով:

“Այս և նմանատիպ ծրագրերը, որոնք իրականացնում է »Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ վերջին 15 տարիների ընթացքում ևս մեկ անգամ ընդգծում են Հայաստանի բանկային համակարգի ուժեղ լինելը: Համոզված ենք, որ ապագայում ևս մենք կիրականացնենք բազմաթիվ նմանատիպ ծրագրեր և ՎԶԵԲ-ի, և այլ միջազգային կառույցների հետ, որոնք կնպաստեն Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը”, ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ -ի Վարչության Նախագահ Սամվել Ճզմաչյանը:

“Մենք ուրախ ենք առաջիկայում ևս աջակցել մեր երկարամյա գործընկերոջը` Անելիք Բանկին, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսությանը: Ծրագիրը հնարավորություն կտա Անելիք Բանկին շարունակել բավարարել տեղական ձեռնարկությունների կարիքները ներկայիս մարտահրավերներով լի միջավայրում”, ասաց ՎԶԵԲ Երևանյան ներկայացուցչության ղեկավար Վալերիու Ռազլոգը:

Սույն թվականի հոկտեմբերի 2-ից սկսվելու է վարկավորման բուն գործընթացը:

»Անելիք Բանկ» ՓԲԸ

01.10.2010